Թուրքերը Ծիծեռնակաբերդում

Թուրք ռեժիսոր Օզգյուր Դողանը  յուրաքանչյուրիս մի սպիտակ  մեխակ մեկնեց: Փաստորեն ոչ միայն իրենց կամքով ցանկացել էին Ծիծեռնակաբերդ գայցելել, այլև ծաղիկներ էլ չէին մոռացել գնել :
Ձախից` Գիզեմ, Մելդա, Րաբիա, ԷմրեԲարձրանում էինք լուռ, բայց ոչ այն պատճառով , որ խոսել չէինք ուզում: Ուղղակի ուրք երեխաները` Գիզեմը, Րաբիան և Էմրեն անգլերեն գրեթե չէին խոսում , իսկ թարգմանչուհին` մեր սիրելի Արևը, միաժամանակ չէր կարող այդքան զրույց թարգմանել:  
Ուստի մենք բավարարվում էինք ժպիտներ ու հայացքներ փոխանակելով ու լուռ քայլելով:
Իսկ Կոստյան պատմում էր Համալիրի, Ծիծեռնակաբերդի ստեղծման պատմություն, Մելդան ` թարգմանում թուրքերեն, իսկ երեխաները ուշադրությամբ լսում, գրում և լուսանկարում էին` աշխատելով բաց չթողնել ոչ մի  հնչյուն, ոչ մի տառ ու ոչ մի տեսարան:
Կոստյան մի քանի անգամ զգուշացրեց , որ Ցեղասպանության թանգարանը կարող է ծանր ազդեցություն թողնել երեխաների վրա, բայց բոլորը միաբերան հաստատեցին , որ եկել են այստեղ ու անպայման ՊԵՏՔ է այցելեն թանգարան:
Ավելորդ է ևս մեկ անգամ ասել, որ թանգարանում երեխաները համակ ուշադրություն էին: Բոլոր ասված խոսքերը գրվում էին նոթատետրում, իսկ զգացմունքները ` նրանց դեմքերին:
Էմրեն ասաց, որ դպրոցում իրենց լրիվ ուրիշ պատմություն են սովորեցրել, իբր թուրքերը բարեկամներ են եղել հայերի հետ, նույնիսկ անբուժելի հիվանդներին առանձնացրել և խնամել են, որ վարակները չտարածվեն:
Րաբիան հայոց ցեղասպանությանը վերաբերվող գիրք գնեց, իսկ Գիզեմը թանգարանի  կարծիքների տետրում գրեց, որ իրենք հիմա են իմանում ճշմարտությունը և խորապես ցավում են տեղի ունեցածի համար, նաև շատ զարմացած և ուրախ են , որ հակառակ ամեն ինչի մենք ջերմ ընդունեցինք իրենց և ընկերացանք:
Գիզեմ, Էմրե, Րաբիա, գիտեմ, որ ինձ ո’չ կարդում եք , ո’չ էլ հասկանում, բայց հավատացած եղեք, որ յուրաքանչյուր ազգում էլ կան լավ ու վատ մարդիկ:
Իսկ դուք լավն էիք, ուստի մեր ընկերությունը թույլտվություն չհարցրեց ոչ ազգից , ոչ էլ կրոնից:
Ուղղակի դուք եք Թուրքիայի ապագան և Դուք պետք է վերականգնեք պատմական արդարությունը:
Մենք սիրում ու հավատում ենք ձեզ:
Advertisements

8 thoughts on “Թուրքերը Ծիծեռնակաբերդում

  1. Ահա, տեսնում ես, որ կռվելով չի որ պետք ա ճշմարտությունը ապացուցել: Իրենք իմացան, հասկացան…. Ու միայն իրենք չէ: Թուրքերը շատ էին

    • ԵՍ չեմ քննադատել ոչ էլ ասել եմ կռվեք տպեք ասել եմ որ բացատրեն,իսկ դուք պնդում էիք,որ քաղաքականությունը և պատմությունը պետք չէ խառնել երեխաների հարաբերություններին,մինչդեռ պատմությունը՝մշակույթ է,իսկ այդ երեխաները վաղվա թուրքիան

  2. Ինչ ես կարծում, ճիշտ կլիներ, որ միանգամից վրա տայինք, թե բա թուրքերը կոտորել են հայերին, էն էլ էն դեպքում , երբ իրենք անգլերեն շատ վատ էին խոսում:
    Փաստ մնում է փաստ, որ իրենց ղեկավարները շատ զարգացած մարդիկ էին, ու հենց իրենց խնդրանքով մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, Ցեղասպասնության թանգարան: Տվյալ դեպքում իրենք ծանոթացան մեր մշակույթին էլ , պատմությանն էլ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s