2010թ. Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից ստեղծվեց նոր անվանակարգ` «Ես իրավունքներ ունեմ»: Նշված անվանակարգում ընդգրկվում են երեխաների իրավունքներին, դրանց ոտնահարմանն ու խախտմանը վերաբերող խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Այս անվանակարգում ևս, մեծահասակների պրոֆեսիոնալ ժյուրիից բացի աշխատում է նաև մանկապատանեկան ժյուրին:
2011թ. Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ընդլայնվեց «Ես իրավունքներ ունեմ» ծրագիրը. ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ առաջին անգամ իրականացվեցին «Երեխան պետք է ապրի ընտանիքում» և «All by Kids» («Ամեն ինչ երեխաների կողմից») ծրագրերը:
«All by Kids» («Ամեն ինչ երեխաների կողմից») ծրագրի շրջանակներում ստեղծվել է ֆիլմերի նոր անվանակարգ, որտեղ ընդգրկվել են երեխաների կողմից երեխաների համար ստեղծված ֆիլմեր` նկարահանված տարբեր երկրներում:
Այս անվանակարգում րցանակաները բաշխվել են հետևյալ կերպ.
Լավագույն խաղարկային ֆիլմ, մեծահասկների միջազգային ժյուրի – 7 կամ ինչում եմ ես ապրում, Գերմանիա, 2010թ.,
Լավագույն վավերագրական ֆիլմ, մեծահասակների միջազգային ժյուրի – Ետնախորշերի սիմֆոնիան, Իտալիա, 2010թ.,
Լավագույն խաղարկային ֆիլմ, մանկապատանեկան ժյուրի – Իմ կյանքի պատմությունը, Բրազիլիա, 2009թ.:
«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգի հատուկ մրցանակին են արժանացել.
Զարեման և ուրիշները, Իտալիա, 2010թ.,
Պատերազմի երեխաները, Ուզբեկիստան, 2010թ.,
Մեծ քույր Պունամը, Սերբիա, 2009թ.:
Վերջապես,
«Ամեն ինչ երեխաների կողմից» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Շառ» ստուդիայի նկարահանած «Մանկության ընկերը» անիմացիոն ֆիլմը:
Ողջունում ենք Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից իրականացված «Ես իրավունքներ ունեմ» ծրագիրը:
Մեր օրերում անդրադառանալ նման թեմայի ու բարձրաձայնել` շատ համարձակ ու պատասխանատու քայլ է: Իմ կարծիքով ծրագիրը հաջողված էր, և հաջողության գրավականներից մեկն էլ այն էր, որ փառատոնի հյուրերի կազմում էին Նիդեռլանդներից Ամստերդամի “VU” համալսարանի պրոֆեսոր, իրավապաշտպան Մինթ Յան Ֆաբերը և Լատվիայից հայտնի դերասան Իվար Կալնինշը իր ընտանիքի հետ միասին: Կարծում եմ որ ծրագրի շրջանակներում նման հյուրերի մասնակցությունը պատահական չէր և “Երեխան պետք է ապրի ընտանիքում” կարգախոսը շատ դիպուկ է և համահունչ ամբողջ ծրագրի :
Եվ այս ծրագիրը արդեն իր ուրույն տեղն ունի փառատոնի ծրագրերի շարքում, ինչի մասին վկայում են մամուլում տպարգրված հոդվածները, ինչպես նաև փառատոնին հրավիրված մասնագետների կարծիքները:
Հատակնշական է, որ այս «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ընդգրկվում են երեխաների իրավունքներին, դրանց ոտնահարմանն ու խախտմանը վերաբերող խաղարկային և վավերագրական ֆիլմեր և մեծահասակների պրոֆեսիոնալ ժյուրիից բացի աշխատում է նաև մանկական ժյուրի: Եվ հենց երեխաներին հնարավորություն է ընձեռնվում որոշումներ կայացնել ու բարձրաձայնել այն խնդիրները, որոնք հուզում են նրանց:
Շատ ուրախ եմ, որ փառատոնի Գրան Պրին հենց այս անվանակարգում շնորվեց “Յոթ կամ ինչի եմ ես ապրում” ֆիլմին:Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և փառատոնի կազմակերպիչներին:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կազմակերպում են նման միջոցառումներ և մշտապես ուշադրության կենտրոնում են պահում երեխաներին:
փաստորեն լավ ուշադիր հետևել եք փառատոնի ընթացքին:Ճ
Կարծում եմ յուրաքանչյուր մարդ, ով անգամ ներկա չի եղել բոլոր միջոցառումներին, սակայն մասնակցել է փառատոնի փակման արարողությանը կարող էր ամբողջական պատկերացում կազմել այս մեծ ծրագրի մասին:
Ասեմ ավելին ուղղակի հրաշք էր “Երկրի օրը” ծրագիրը, որը նվիրված էր Ճապոնիային……………
Я считаю,что ЮНИСЕФ молодец…………. поддерживая, такого рода проекты. Для меня было приятно, как для гражданки Армении, что именно фильм в номинации Я имею права получил Гран При Фестиваля. По первому каналу национального телевидения я посмотрела репортаж и узнала о программе Ребенок должен жить в семье. Кроме того увидела моего любимого актера Ивара Калныныша, который приехал на фестиваль с семьей, а самое главное с ребенком. Не могу не написать о том,что мнение известных актеров является очень важным для поднятия и решения проблем государственной значимости.
Спасибо Вам за то, что выбрали именно эту платформу, надеюсь, что Вы на этом не остановитесь и Ваше сотрудничество продлиться.