Վե՞րջ․․․

Վե՜րջ․․․ ինչ տխուր է հնչում։ Նրա մեջ ամփոփվում է այն հասկացությունը, որ վերջանում է այն, ինչ սկսվել էր։ Այս դեպքում վերջացավ այն փառատոնը որը սկսվել էր վեց օր առաջ։ Տխուր է․․․ տխուր է, որովհետև այլևս առավոտվա ժամը 11-ին չենք հավաքվելու հրապարակում և մտածենք, թե որտեղ գնալ հանդիպումների ու միջոցառումների։ Continue reading

Ճապոնիայի օրն ու Էնտինի համերգը, մեկել ընկերացում թուրք հյուրերի հետ

Այս օրը շատ հետաքրքիր անց կացրինք, քանի որ ձեռք բերեցինք թուրք ընկերներ։ Չկարողացանք անտարբեր լինել թուրք հյուրերի նկատմամբ և այսօր մի լա՜վ մտերմացանք միմյանց հետ։ Մենք չէինք սպասում, որ նրանց հետ կարող է հետաքրքիր լինել, սակայն բավականին հետաքրքիր էր։ Ոչ բոլոր թուրքերն են, որ վատն են։ Նրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնց հետ շփվելը հետաքրքիր է։ Նրանք մեզ սովորեցրին, որոշ թուրքական բառեր, օրինակ ,,սեն սևի օրում,, նշանակում է ,,ես քեզ սիրում եմ,, ։D Մենք ևս նրանց սովորեցրինք որոշ հայերեն բառեր։ Միասին կազմակերպեցինք տարբեր խաղեր և այդ խաղերի միջոցով ավելի մտերմացանք։ Փաստորեն թուրք ընկեր ունենալը այդքան էլ վատ բան չէ և նույնիսկ հաճելի է։

Օրվա հաջորդ մասը անց կացրինք Կամերային թատրոնում։ Այնտեղ կազմակերպվել էր միջոցարում Ճապոնիայի օրվան նվիրված։ Այնտեղ ներկա էր նաև բոլորիս կողմից արդեն իսկ սիրված Միցյուո Տահիրան։ Մեզ հյուր էր եկել նաև Ռուսաստանում գտնվող Ճապոնիայի դեսպանատան անդամներից մեկը։ Նա սկզբում ողջունեց բոլորին և նրան հաջորդեցին փոքրիկ դհոլահարները։ Նրանց կատարումով հիացավ հանդիսատեսը, քանի որ բոլորր, փոքր լինելով հանդերձ, լավ էին կատարում։ Միջոցառումը շարունակեցին այլ տաղանդավոր սաներ, որոնք կատարում էին, թե՛ ճապոնական, թե ՛ հայկական ստեղծագործություններ։

Այսպիսով իրականացվեց շատ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Ճապոնիայի օրվան։

Օրվա վերջում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Յուրի Էնտիի համերգը։ Ափսոս, որ շատերս չգիտեինք նրա մասին։ Չգիտեինք, որ մեր սիրած ռուսական մուլտֆիլների երգահանը հենց նա է։ Չնայած նրա մեծ տարիքին, նա իր մեջ կուտակած մեծ էներգիայով կարողացավ հետաքրքիր ձևով անց կացնել համերգը։ Այն շատ կարևոր համերգ էր, քանի որ շատերը իմացան նրա ,,ով,, լինելու մասին։ Իմացան, թե ով է իրենց քաջ ծանոթ երգերի հեղինակը։ Օրինակ նրան են պատկանում ,,Веселая карусель”, ,,Бременские музыканты”, ,,Летучий корабль” և այլ տարբեր ստեղծագործություններ։

Մեծ պատիվ էր, որ Յուրի Էնտինը, խոստովանեց, որ շատ է սիրում հայերին և նույնիսկ կցանկանար լինել հայ։

Հանդիպում Միցուոյի հետ

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Տահիրո Միցուոյի հետ։ Այնտեղ ներկա էին ինստիտուտի ուսանողները և մեր բլոգերական կազմը: Միցուոն  Տոկիոյի Մանկական կինոփառատոնի տնօրենն է։

Նա սկզբում պատմեց իր կյանքի անցած ճանապարհի մասին։ 18 տարեկանում Միցուոն ցանկացել է դառնալ ռեժիսոր և գնացել է ԱՄՆ։ Continue reading

Լիքը ադրենալին, ֆիլմից՞, թե՞ ցնցումներից

Այսոր կայացավ փառատոնի 2-րդ օրը։ Շատ հագեցած օր էր, քանի որ ականատես եղանք երկու ֆիլմերի ցուցադրմանը, ինչպես նաև մոտիկից տեսանք Բորիս Գրաչևսկիին, ով Ералаш-ի հիմնադիրն է։ Բայց վախենալու կինոի ընթացքում երկրաշարժից ցնցումները սպանեց։

Անկեղծ ասած օրը այդքան էլ հաջող չսկսեցինք, քանի որ Մոսկվայի տանը տեղի ունեցած ,,Փոքրիկ Նիկոլան,, ֆիլմի ցուցադրությունը տեխնիկական պատճառներով իրականացվեց ոչ հաջող։ Բայց ոչինչ․ բոլոր տեղերում էլ թերություններ լինում են։ Իսկ այ Մոսկվա կինոթատրոնում ցուցադրված ֆիլմը ուրիշ բան։ Էնտեղ ցուցադրվեց ,, Կոկոն և ուրվականները,, ֆիլմը ։Այն Կոկոի մասին էր, ով հավատում էր ուրվականների գոյությանը։ Նա մանավանդ վախենում էր իրենց տան պատից կախված ծերուկ Վինցեկի նկարից։ Դա այն մարդու դիմանկարն էր, ով նախկինում ապրել է Կոկոենց տանը ու ինչ որ պատճառներով մահացել։ Կոկոն հավատում էր, որ ծեր Վինցեկի ուրվականը ապրում է իրենց տանը։ ֆիլմից շատ բան չեմ ասի, որ ֆիլմով հետաքրքրվողներին հետաքրքիր լինի։ Ինքը միքիչ ուժսատիպի էր, բայց լա՜վ ադրենալին ձերք բերեցինք։ Բայց էտ ադրենալինը այդքան էլ կապված չէր ֆիլմի հետ, քանի որ այդ ֆիլմը նայելու ժամանակ Երևանը մի փոքր դղրդաց երկրաշարժից։ Continue reading

Ուռաա~ սկսվեց Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Այս փառատոնին մասնակցեց նաև մեր 5 հոգուց բաղկացած բլոգերական խումբը: Այս փառատոնին մասնակցելու էին եկել նաև Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից և այլ երկրներից:

Փառատոնը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում: Փառատոնի բացման ժամանակ տեղի ունեցան գեղեցիկ միջոցառումներ, տարբեր տեղերում իրականացվում էին մնջախաղեր, որոնք զվարճացնում էին հավաքված հանդիսատեսին: Որոշ ժամանակ հետո վերջացավ դրսում կայանալիք միջոցառումը և մոսկվա կինոթատրոնի ներսում միջոցառումը շարոնակեց ,,Փոքրիկ Նանեներ,, պարային համույթը: Continue reading