Թուրքերը Ծիծեռնակաբերդում

Թուրք ռեժիսոր Օզգյուր Դողանը  յուրաքանչյուրիս մի սպիտակ  մեխակ մեկնեց: Փաստորեն ոչ միայն իրենց կամքով ցանկացել էին Ծիծեռնակաբերդ գայցելել, այլև ծաղիկներ էլ չէին մոռացել գնել :
Ձախից` Գիզեմ, Մելդա, Րաբիա, ԷմրեԲարձրանում էինք լուռ, բայց ոչ այն պատճառով , որ խոսել չէինք ուզում: Ուղղակի ուրք երեխաները` Գիզեմը, Րաբիան և Էմրեն անգլերեն գրեթե չէին խոսում , իսկ թարգմանչուհին` մեր սիրելի Արևը, միաժամանակ չէր կարող այդքան զրույց թարգմանել:   Continue reading
Advertisements

Յուրի Էնտինն ու Մարիամիկը / մաս 2/

– Տեսնես Մարիամիկն ո՞վ է,- այսօր Էնտինի համերգի ժամանակ մտածում էինք մենք` ասես հուսալով , որ այդքան երգող-պարող երեխաների մեջ կգտնեինք մեր փնտրած Մարիամիկին : / ի դեպ , եթե չգիտեք Մարիամիկին, ապա նրա հետ կարող եք ծանոթանալ հետևյալ գրառմանս մեջ/

– Երևի այս թիթիզ պուճուրիներից մեկը կլինի, – համակարծիք էին բոլորս:

Իսկ մեր կարծիքը ո’չ կարող էլ ժխտվել , ո’չ էլ հաստատվել, որովհետև լեփ-լեցուն դահլիճում էն տատիին գտնելը բարդ գործ էր: Continue reading

Բա ճապոներեն չիմանայի՞նք

Հետաքրքրասեր հայացքները Տահիրա Միցուոյից տեղափոխվում են դեպի  թարգմանչուհին` անհամբեր սպասելով, որ վերջինս կթարգմանի և մենք վերջապես կհասկանանք , թե ինչ է ասում ճապոնացի պրոդյուսերը:

Ինչ-որ արտասովոր հանդիպում չէր. Թատերական ինստիտուտի սովորական լսարան, մի քանի ուսանող, հյուրը և մենք: Սակայն լսարանի մթնոլորտը այնքան բարեհամբույր ու լավն էր, որ ես նույնիսկ ընկերներիս գրածները կարդալուց հետ չդիմացա այս հանդիպման մասին գրելու գայթակղությանը: Continue reading

Յուրի Էնտինն ու Մարիամիկը

– Երեխեք ջան, ստեղ կասսան որտեղ ա,- հարցրեց տարեց կինը` մոտենալով մեզ:

Մենք ցույց տվեցինք տոմսարկղի տեղը և շարունակեցինք մեր ճանապարհը:

– Վաաաայ, ախր օպերայի տոմսարկղն այստեղ է, – գրեթե միասին ասացինք մենք` նկատելով , որ այդ կնոջը սխալ ճանապարհ ենք ցույց տվել: Continue reading

Ի՞նչ երկրաշարժ, ի՞նչ բան

– Էս էլի մետրո՞ն էր անցնում:

– Չէէէէ, էս հաստատ մետրոն չէր:  Ո՞ր օրվանից ա ամֆիթատրոնի տակով մետրո անցնում:

– Երկրաշա~րժ,-  շշնջում էին մեծ ու փոքր : Ոմանք կապնվում էին տանեցիների ու հարազատների հետ, ոմանք էլ շտապում էին տեսնել ընկերների  ֆեյսբուքյան ստատուսները:

-Ուրվականնե~րը,- ծիծաղելով բղավեցի ես` աչքերս չհեռացնելով էկրանից: Continue reading