Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Այս փառատոնին մասնակցեց նաև մեր 5 հոգուց բաղկացած բլոգերական խումբը: Այս փառատոնին մասնակցելու էին եկել նաև Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից և այլ երկրներից:
Փառատոնը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում: Փառատոնի բացման ժամանակ տեղի ունեցան գեղեցիկ միջոցառումներ, տարբեր տեղերում իրականացվում էին մնջախաղեր, որոնք զվարճացնում էին հավաքված հանդիսատեսին: Որոշ ժամանակ հետո վերջացավ դրսում կայանալիք միջոցառումը և մոսկվա կինոթատրոնի ներսում միջոցառումը շարոնակեց ,,Փոքրիկ Նանեներ,, պարային համույթը: Continue reading