Շունն ու Կատուն մնջախաղից հետո

Մոսկվա կինոթատրոնի լիքը դահլիճ : Այսպես եղել է <<Ավատար>> , <<Հարրի Փոթթերն ու մահվան պարգևները 2>>  և այլ հայտնի ֆիլմերի պրեմիերաների ժամանակ : Սակայն այս անգամ մեծ էկրանից ցուցադրվում էր <<Շունն ու Կատուն>> մուլտֆիլմը: Եվ այն ամենևին էլ նոր նկարահանված չէր, այլ այն հին ու բարի, սև ու սպիտակ շունն ու կատուն էին` իրենց հավերժական պայքարով:

Չնայած մարդիկ ուշադրությամբ դիտում էին սիրելի մուլտֆիլմը, սակայն պարզ է, որ նրանք ամենևին ` շան , կատվի և դիվանբաշու  համար չէին եկել : Այսքան մարդկանց Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում էր հավաքել Մանկապատանեկան ֆիլմերի 7րդ փառատոնը: Continue reading

Advertisements