Ես իրավունքներ ունեմ

2010թ. Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից ստեղծվեց նոր անվանակարգ` «Ես իրավունքներ ունեմ»: Նշված անվանակարգում ընդգրկվում են երեխաների իրավունքներին, դրանց ոտնահարմանն ու խախտմանը վերաբերող խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Այս անվանակարգում ևս, մեծահասակների պրոֆեսիոնալ ժյուրիից բացի աշխատում է նաև մանկապատանեկան ժյուրին: Continue reading

Advertisements

Ի՞նչ երկրաշարժ, ի՞նչ բան

– Էս էլի մետրո՞ն էր անցնում:

– Չէէէէ, էս հաստատ մետրոն չէր:  Ո՞ր օրվանից ա ամֆիթատրոնի տակով մետրո անցնում:

– Երկրաշա~րժ,-  շշնջում էին մեծ ու փոքր : Ոմանք կապնվում էին տանեցիների ու հարազատների հետ, ոմանք էլ շտապում էին տեսնել ընկերների  ֆեյսբուքյան ստատուսները:

-Ուրվականնե~րը,- ծիծաղելով բղավեցի ես` աչքերս չհեռացնելով էկրանից: Continue reading

Through obstacles and earthquaqes

Day after day my crew of young bloggers wonders me. Today we had a really hursh schedule because of the big amount of events and it was really a challange to manage to be through all of these places. However my crew appeared to be very mobile and effective and we managed to be through all of te planned events and even an earthquaqe that happened today in Yerevan was not able to stop and slow us!

Շունն ու Կատուն մնջախաղից հետո

Մոսկվա կինոթատրոնի լիքը դահլիճ : Այսպես եղել է <<Ավատար>> , <<Հարրի Փոթթերն ու մահվան պարգևները 2>>  և այլ հայտնի ֆիլմերի պրեմիերաների ժամանակ : Սակայն այս անգամ մեծ էկրանից ցուցադրվում էր <<Շունն ու Կատուն>> մուլտֆիլմը: Եվ այն ամենևին էլ նոր նկարահանված չէր, այլ այն հին ու բարի, սև ու սպիտակ շունն ու կատուն էին` իրենց հավերժական պայքարով:

Չնայած մարդիկ ուշադրությամբ դիտում էին սիրելի մուլտֆիլմը, սակայն պարզ է, որ նրանք ամենևին ` շան , կատվի և դիվանբաշու  համար չէին եկել : Այսքան մարդկանց Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում էր հավաքել Մանկապատանեկան ֆիլմերի 7րդ փառատոնը: Continue reading

Ուռաա~ սկսվեց Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Այս փառատոնին մասնակցեց նաև մեր 5 հոգուց բաղկացած բլոգերական խումբը: Այս փառատոնին մասնակցելու էին եկել նաև Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից և այլ երկրներից:

Փառատոնը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում: Փառատոնի բացման ժամանակ տեղի ունեցան գեղեցիկ միջոցառումներ, տարբեր տեղերում իրականացվում էին մնջախաղեր, որոնք զվարճացնում էին հավաքված հանդիսատեսին: Որոշ ժամանակ հետո վերջացավ դրսում կայանալիք միջոցառումը և մոսկվա կինոթատրոնի ներսում միջոցառումը շարոնակեց ,,Փոքրիկ Նանեներ,, պարային համույթը: Continue reading

Յուրի Էնտինի Համերգը

Սիրելի ընթերցողներ,

Սիրով հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 19:30-ին, Ա.Խաչատրյան համերգասրահում` Ռ.Բիկովի անվան Մանկապատանեկան Ֆիլմերի 7րդ Միջազգային Փառատոնի շրջանակներում, տեղի է ունենալու հանրահայտ Յուրի Էնտինի ստեղծագործական երեկո-համերգը` Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի և Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի մասնակցությամբ:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ա.Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից, կամ զանգահարելով (010) 54 57 42, (010) 54 02 30, (093) 54 02 30 հեռախոսահամարներով:

Continue reading